суббота, 29 декабря 2018 г.

Վրաստանում, ինչպես հայտնի է, ոչ մի խնջույք չի անցնում առանց աննկարագրելի գեղեցիկ երաժշտության: Իհարկե, Նոր տարին և Սուրբ Ծնունդը բացառություն չեն: «Մռավալժամիեր» երգը դարձել է այստեղ Ամանորյա օրհներգ, ըրը խորհրդանշում է երկարակեցության, կյանք, խաղաղության և բարեկեցության ավանդական օրհներգ: 
  (    https://www.youtube.com/watch?v=_hI2fRNzXEY  )

Ամանորը Վրաստանում

Հայերից շատերը նախընտրում են Ամանորը դիմավորել հարեւան Վրաստանում։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ավանդույթի համաձայն, վրացական սեղանին բարձրացված յուրաքանչյուր կենաց իրականանում է։ Տոներից հետո, ավանդույթի համաձայն, պետք է այրել վրացական տոնածառի «չիչիլակները»։ Վրացական տոնածառն իրենից ներկայացնում է սպիտակ ծառ, որը զարդարված է հատապտուղներով, պնդուկենու ճյուղերով։ Լեգենդի համաձայն, ցրվող մոխիրն իր հետ տանում է անցնող տարվա անհաջողությունները եւ ճանապարհ բացում պայծառ ապագայի համար։

четверг, 13 декабря 2018 г.

Ողջույն, ես Միլենան եմ, 19 տարեկան և բնակվում եմ Գյումրիում: Սովորում եմ Շիրակի պետական համալսարանի «սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ  կուրսում: Երիտասարդական պալատի կամավոր եմ, նաև վրացախոսների ակումբի անդամ։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ սովորել վրացերեն: Ես շա՜տ մեծ տպավորություն ստացա  մեր այցից՝ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր: Մթնոլորտը շատ ջերմ և ընկերական էր, մեզ ընդունեցին  պատշաճ կերպով: Շրջեցինք կրթահամալիրի դպրոցներով, բայց ամենից շատ տպավորված ենք գեղարվեստի դպրոցով ։ 
Մեր այցի նպատակն է Կրթահամալիրի  վրացախոսների հետ  միասին քննարկել  Թբիլիսյան համատեղ նախագծերը։  
Բոլորս   անհամբերությամբ ենք սպասում   մեր այցին, քանի որ առաջին անգամ ենք լինելու Վրաստանում։

среда, 5 декабря 2018 г.

Ես Միլենան եմ,  սովորում եմ վրացերեն, ուսանողուհի եմ: Վրացախոսների խմբի առաջնեկներից եմ:
Իմ  բլոգի մեջ ուզում եմ  ներկայացնել վերջին շրջանի նորությունները :  Մենք  հոկտեմբերի 26-ին այցելեցինք Երևանի Մխիթար Սեբաստացի  կրթահամալիր և հանդրպում ունեցանք վրաստանի դեսպանի հետ ասեմ որ հանդիպումից հետո   մեռ խմբով լուսանկարվեցինք դեսպանի հետ: Ասեմ որ դեսպանը շատ հաճելի անձնավորություն էր