четверг, 13 декабря 2018 г.

Ողջույն, ես Միլենան եմ, 19 տարեկան և բնակվում եմ Գյումրիում: Սովորում եմ Շիրակի պետական համալսարանի «սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ  կուրսում: Երիտասարդական պալատի կամավոր եմ, նաև վրացախոսների ակումբի անդամ։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ սովորել վրացերեն: Ես շա՜տ մեծ տպավորություն ստացա  մեր այցից՝ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր: Մթնոլորտը շատ ջերմ և ընկերական էր, մեզ ընդունեցին  պատշաճ կերպով: Շրջեցինք կրթահամալիրի դպրոցներով, բայց ամենից շատ տպավորված ենք գեղարվեստի դպրոցով ։ 
Մեր այցի նպատակն է Կրթահամալիրի  վրացախոսների հետ  միասին քննարկել  Թբիլիսյան համատեղ նախագծերը։  
Բոլորս   անհամբերությամբ ենք սպասում   մեր այցին, քանի որ առաջին անգամ ենք լինելու Վրաստանում։

Комментариев нет:

Отправить комментарий